AM
26 Մարտ 2013 - 08:49 AMT

Ապրիլի 23-ին կանցկացվի ջահերով ավանդական երթը

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 2013թ. ապրիլի 23-ին նախատեսում են կազմակերպել հանրային հավաք և ջահերով ավանդական երթը:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունից ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություից հայտնում են, որ բոլոր ուսանողական, երիտասարդական կազմակերպություններին հրավիրում են մասնակցելու այս նախաձեռնությանը։ «Սիրելի' երիտասարդներ, ապրիլի 24-ի նախօրյակին ապացուցենք մեր միասնությունը և մեր անժամանցելի իրավունքներին տեր լինելու վճռական կամքը»,-ասված է հաղորդագրության մեջ: