AM
26 Մարտ 2013 - 10:28 AMT

Երևանում կկանգնեցվի հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու Մոսկովյան – Նալբանդյան – Իսահակյան հատվածում առաջիկայում կտեղադրվի ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի հեղինակած արձանը, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը:

Օրերս նշված տարածքում արդեն իսկ կսկսվեն արձանի տեղադրման նախապատրաստական աշխատանքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: