Մարտի 27-ին ամբողջ աշխարհում նշվում է Թատրոնիհամաշխարհայինօրը (World Theatre Day): Այս օրը սահմանվել է 1961 թ.-ին Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) 9-րդ կոնգրեսի կողմից և նշվում է 1962 թվականից:
Ամեն տարի Թատրոնի միջազգային ինստիտուտի Գործադիր խորհրդի որոշմամբ Թատրոնի համաշխարհայինօրվա առթիվ մշակութային խոշորագույն գործիչները դիմում են թատերական հանրությանը: Առաջին անգամ նման ելույթով հանդես է եկել ֆրանցիացի գրող և կինոռեժիսոր Ժան Կոկոն: Տարբեր թվականներին նման ուղերձներով հանդես են եկել նաև ԽՍՀՄ արվեստ գործիչներ: 1970 թվականին ուղերձով հանդես գալու պատիվը տրվեց Դմիտրի Շոստակովիչին, 1984-ին թատերական հանրությանը դիմեց դերասան Միախաիլ Ցարևը, այնուհետև Կիրիլ Լավրովը:
Այս տարի Թատրոնի համաշխարհայինօրվան նվիրված ուղերձով հանդես կգա իտալացի դրամատուրգ, ռեժիսոր, բեմական արվեստի տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարիո Ֆոն: