Մարտի 30-ին և 31-ին Candoco ժամանակակից պարի թատրոնը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա «Երեք գործողությամբ ներկայացում» բեմադրությամբ և նույն թատրոնի պարողների մասնակցությամբ «Սահմաններից ներս» ֆիլմի ցուցադրությամբ:
«Երեք գործողությամբ ներկայացում»-ը հայտնի պարուսույց Խավիեր դե Ֆրուտոսի Studies for C զուգապարի, ամերիկյան ժամանակակից պարի առաջատար Թրիշա Բրաունի հանրահայտ Set and Reset/Reset ստեղծագործության և Մեծ Բրիտանիայի պարի թատրոնի դերասան Ուենդի Հյուսթոնի զարմանահրաշ Imperfect Storm դրամայի համադրումն է:
Երեկոյի ընթացքում կցուցադրվի «Սահմաններից ներս» ֆիլմը, որի հեղինակը մրցանակակիր ռեժսոր Մարգըրեթ Ոիլիամսն է, պարուսույցը` Վիկտորիա Մարկսը:
Այս տարվա ընթացքում սա Candoco պարի թատրոնի երկրորդ այցն է Հայաստան: Հունվարին Candoco-ի դասընթացավարներ Վելլի Օ’Բրայենը և Քրիս Օուենն անցկացրել են վարպետության դասընթաց հայ մասնակիցների համար:






