AM
28 Մարտ 2013 - 08:59 AMT

ՀՀԿ. ԳՄ նիստում Ր.Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու: Այս մասին հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, հայտնում է ՀՀԿ լրատվական ծառայությունը:

«Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու կոնկրետ հարց չկա: Լինելու է գործադիր մարմնի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվելու են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր»,- ասել է Էդուրադ Շարմազանովը: Նա նաև տեղեկացրել է, որ քննարկումներ են լինելու Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված: