Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցույան այլ անդամների հետ այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 63 տարեկան:
Եռաբլուր պանթեոնում քաղաքապետը ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:






