Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին այցելել է քաղաք Հադրութ և մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին: Զեկույցներով հանդես են եկել Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Երկրի ղեկավարը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հադրութում լուրջ աշխատանք է իրականացվել: Բակո Սահակյանի խոսքով՝ շրջանում դեռևս առկա են լուծում պահանջող հիմնախնդիրներ, որոնց ուղղությամբ նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ:
Հաշվետու նիստին մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:






