Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրաժարվել է անկախ հանրապետության առաջին նախագահ Այազ Մութալիբովին գրանցել որպես երկրի նախագահի թեկնածու: Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆակս» գործակալությունը, այդ որոշման պատճառ է հանդիսացել այն, որ Մութալիբովի անձնագրում նշված է երկրորդ գրանցումը (Ռուսաստանի Վլադիմիրի շրջանի գյուղերից մեկում): Բացի այդ, դեռեւս 1990- ական թվականներին Ադրբեջանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Մութալիբովը մեղադրվել է 1990 թվականի հունվարի 20-ին խորհրդային զորքերի Բաքու մուտք գործելուն աջակցելու, ինչպես նաեւ Ադրբեջանում հեղաշրջման փորձերի մասնակցության մեջ: Հիշեցնենք, որ Ադրբեջանում հոկտեմբերի 15-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 թեկնածու: Նրանց թվում են նաեւ երկրի գործող նախագահ Հեյդար Ալիեւը եւ նրա որդի Իլհամ Ալիեւը: