AM
29 Մարտ 2013 - 06:22 AMT

Երիտասարդական նվագախումբը հանդես կգա «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծի շրջանակներում

Վաղը Առնո Բաբաջանյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա անսամբլներով` ներկայանալով «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծի շրջանակներում:

Միջոցառման նպատակն է ժամանակակից երիտասարդության շրջանակներում իրական արվեստի` մասնավորապես բարձրաճաշակ երաժշտության տարածումը:

Երեկոյի ընթացքում կհնչեն Կարլ Դավիդովի, Հեյտոր Վիլլա-Լոբոսի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Կոմիտասի, Սարգիս Ասլամազյանի, Աստոր Պիացոլլայի, Ռուբեն Ալթունյանի և Կառլոս Գարդելի ստեղծագործություններից: Հավելենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին: