AM
1 April 2013 - 09:06 AMT

Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը նոր ալբոմ է թողարկել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի կինը՝ երգչուհի Կարլա Բրունին թողարկել է թվով արդեն չորրորդ ալբոմը:

Այս ալբոմի թողարկումը, որը կոչվում է Little French songs, ակնկալվում էր դեռ 2011 թվականին: Սակայն իրադարձությունը հետաձգվեց, քանի որ Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը չցանկացավ, որ դա որևէ կերպ ազդի իր ամունսու քարոզարշավի վրա: Այնուամենայնիվ, Սարկոզին պարտվեց իր մրցակցին և սկավառակի թողարկումը կրկին հետաձգվեց:

Մինչ վաճառքի հանվելը լրագրողները հնարավորություն ունեցավ ծանոթանալու սկավառակի բովանդակությանը և կասկածեցին Բրունիին ներկա նախագահի հանդեպ երգիծանկի մեջ՝ երգերից մեկը կոչվում է «Պինգվին»: