Ապրիլի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Իրանի արտգործնախարարության խոսնակ-պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին։
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին՝ փոխնախարար Քոչարյանը նշեց, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, առկա է պարբերական քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն, ակտիվ են մշակութային կապերը։
Հանդիպմանը քննարկվեցին տարածաշրջանային խնդիրները, ընդգծվեց դրանց բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների լրատվամիջոցների միջև համագործակցությունը խթանելու ուղիների վերաբերյալ։






