Հակառակորդի ակտիվությունը հանգստյան օրերին էլ է պահպանվել: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը շատացել են, նախորդ գիշեր հակառակորդի կողմից արձակված կրակոցների թիվն աճել է: Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում շաբաթ օրըադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել էր : Նկատելի էին հատուկ ստորաբաժանումների կուտակումներ:






