AM
2 Ապրիլ 2013 - 10:17 AMT

ՀՀԿ պատգամավոր. Ավագանու ընտրությունների օրակարգում չեն կարող լինել համապետական խնդիրներ

Երևանի ավագանու ընտրություններն, ըստ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի, տարբերվելու են այլ ընտրություններից, քանի որ այս ընտրություններում ներգրավվել են այլ քաղաքական մասնակիցներ և ուժեր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը նկատեց, որ այս ընտրությունների օրակարգում լինելու են տեղական խնդիրներ լուծելու կարողություն ունեցող կառույցի ձևավորումը և քաղաքացիների առօրյա խնդիրնեը լուծող անձի ընտրություն:

«Երևանի ավագանու ընտրությունների օրակարգում չեն կարող լինել համապետական խնդիրներ կամ բախվեն գաղափարներ, քանի որ տարբեր կուսակցություններ Երևանի ջրամատակարարման ծրագրերի իրականացման տեսանկյունից չեն կարող ունենալ գաղափարական տարաձայնություններ»,- ասաց Խոսրով Հարությունյանը: