Ահաբեկչությունների հնարավորության կապակցությամբ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանությունը դիմել է հանրապետության ԱԳՆ-ին` դեսպանատան, Նախիջեւանում հյուպատոսության եւ Ադրբեջանում թուրքական կազմակերպությունների պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները, Ադրբեջանի ՆԳՆ-ն արդեն տվել է համապատասխան կարգադրություններ: