AM
2 Ապրիլ 2013 - 13:04 AMT

Մեկնարկում է Մանկական գրականության շաբաթը

2002 թվականից Հայաստանում նշվում է Մանկական գրականության շաբաթը: Այն սովորաբար մեկնարկում է մարտի 6-ին, սակայն այս տարի դպրոցական արձակուրդների պատճառով դպրոցական գրականության շաբաթը մեկնարկեց այսօր: Տոնական շաբաթվա մեկնարկը տրվեց Գավառի մշակույթի պալատում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Գրողների միության նախագահն ասաց, որ Գավառն են ընտրել, քանի որ չեն ուզում՝ ամեն ինչ կենտրոնանա Երևանում:

Նշենք, որ տոնական շաբաթվա ընթացքում Խնկո Ապոր անվան գրադարանում կլինի հանդիպում բանաստեղծ Ռուզան Ասատրյանի հետ,իսկ Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում կանցկացվեն Մկրտիչ Կորյունի ծննդյան 100-ամյակի և Խաժակ Գյուլնազարյանի 95-ամյակի տոնակատարություններ: