ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն անընդունելի է համարում երբ փոքրամասնություն լինելով խոսում են ամբողջ ժողովրդի անունից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատագամավորն ասաց, որ ներկա գործելաոճով Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը պետք է հրաժեշտ տա քաղաքականությանը:
«Նրանք կարող են պահանջել նախագահի, նախարարի պորտֆելներ՝ չունենալով ծրագիր, ինչը մանկամտություն է համարում: Իսկ մենք պորտֆելը վաստակել ենք մասնակցելով ընտրություններին: Իրենք էլ թող այնպիսի ուժ ձեւավորեն, որ կարողանան մասնակցել երկրի ղեկավարմանը»,- ասաց Կարինե Աճեմյանը: Պատագամորը նաև անընդունելի է համարում նախագահի երդմնակալության արարողությունը հարամելը:






