AM
2 November 2005 - 14:28 AMT

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի շնորհիվ Ադրբեջանից հայրենիք է վերադարձվել Հայաստանի քաղաքացին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստանի մի քաղաքացի, որը պահվում էր Ադրբեջանում, վերադարձվել է հայրենիք: Հանձնումը տեղի է ունեցել հայկական Իջեւանի եւ ադրբեջանական Ղազախի միջեւ ընկած ավտոճանապարհին: Կարմիր Խաչի աշխատակիցները հանձնումից առաջ մի անգամ էլ են ստացել անհրաժեշտ հավաստիացումը, որ քաղաքացին սեփական կամքով է վերադառնում հայրենիք: ԿԽՄԿ Ժնեւի կենտրոնակայանը քաղաքացու անունը չի հաղորդում: