Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ, հանրային դիվանագիտության և մամուլի գլխավոր վարչության ղեկավար Ռամին Մեհմանփարասթի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:
Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԻԻՀ Արտակարգ և լիազոր դեպան Մոհամմադ Ռեյիսին, դեսպանության աշխատակիցներ և իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ ուրախ է Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների շարունակականության համար: Խոսվեց Իրանի հայկական համայնքի ակտիվ գործունեության մասին, որ հարուստ պատմություն ունեցող իրանահայ համայնքը պահպանել է ազգային մշակույթը, լեզուն ու ավանդույթները, ստեղծել է հարուստ պատմամշակութային ժառանգություն:
Քննարկվեցին Իրանում հրապարակվող հայակական լրատվամիջոցների գործունեության և տեղեկատվության ոլորտուում կապերի ու համագործակցության զարգացման հետ կապված հարցեր:






