«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ վոկալ երաժշտության համերգ` նվիրված Ս. Ռախմանինովի 140-ամյակին: Ս. Ռախմանինովի ստեղծագործություններով հանդես եկավ օպերային երգչուհի, սոպրանո` Արևիկ Գրիգորյանը` Արփինե Խլղաթյանի դաշնամուրային նվագակցությամբ:
Արևիկ Գրիգորյանը 2007 թվականիից երգում է «Գոհար» երգչախմբում, Գյումրիի Սբ. Աստվածածին եկեղեցու մեներգչուհին է, դասավանդում է Խ. Ավետիսյանի անվան թիվ 72 երաժշտական դպրոցում :
2012 –ին` «Անուշ» օպերայի 100- ամյակին, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում հանդես է եկել Անուշի դերերգով,հայտնում են «Նարեկացի» արվեստի միություն հասարակայնության հետ կապերի բաժնից:






