Այսօր, ժամը 13։00-ին Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվում է «Առողջ ապրելակերպ-առողջ ապագա» նշանաբանով ցուցահանդեսը:
Ներկայացված են ուսանողների գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքներ, ինչպես նաև քանդակներ ու պաստառներ։






