Հայաստանում 4428 գրանցված թմրամոլ կա, որից 32-ը` կին: Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանն այսօր ասուլիսի ժամանակ է նշել այս թիվը և հավելել, որ այն աճելու միտում ունի: «Վերջին 4 տարում մեր երկրում թմրամոլների թիվը մեծացել է: Անցած տարվա համեմատ թմրամոլների թիվը աճել է 30 տոկոսով»,- հիմնավորել է նա:
Նարկոլոգիական կլինիկայի ղեկավարի խոսքով, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թմրամոլ դառնում են սոցիալական, իրավական, հոգեբանական խնդիրների պատճառով: «Թմրամոլ են դառնում հիմնականում նրանք, ովքեր չեն տեսնում կյանքի իմաստ և սկսում են ինքնակործանումը»,- ավելացրել է հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նա համոզված է, որ թմրամոլությունն այն հիվանդություններից է, որի բուժման արդյունքները միշտ էլ կասկածելի են: Թմրամոլների բուժմամբ զբաղվող Պետրոս Սեմերջյանն ավելացրել է.«Մենք հիվանդ ենք ունեցել,որ 15 անգամ բուժվել է: Ամենամեծը գործոնը այստեղ հաղթահարել կարողանալն է»:






