«Դորիանս» խմբի մենեջմենթի բաժինն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ապրիլի 11-ին հայտարարված Դորիանս-ի համերգը Մոսկվայում չի կայանա կազմակերպչի մեղքով, որը չի ապահովել անհրաժեշտ պայմանները խմբի ելույթի համար: Համերգից մեկ շաբաթ առաջ կազմակերպիչը հայտնել է այն չեղյալ հայտարարելու մասին, ինչը ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի ակնհայտ դրսևորում է: Դորիանս-ն իր անունից ներողություն է խնդրում Մոսկվայի իր երկրպագուներից, որոնք ակնկալում էին հանդիպել սիրելի խմբին»:
«Եվրատեսլի 2013»-ում Հայաստանը կներկայացնի «Դորիանս» ռոք խումբը՝ մեներգիչ Գոռ Սուջյան: Խումբը կկատարի «Lonely Planet» երգը, երի երաժշտության հեղինակն է Թոնի Այոմին Black Sabbath խմբից: