Հայ սահմանապահներն օրերս ականատես են եղել, թե ինչպես են ադրբեջանցիները քանդում Ադրբեջանի Ղազախի շրջանի տարածքում գտնվող հայկական Գագա Սբ. Սարգիս վանքը: Ինչպես տեղեկացնում է «Ազգ» թերթը, հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանի խոսքերով` վանքի պատմությունը հասնում է մինչեւ 1163 թվականը, իսկ վանքի որմնագրերի մասին առաջին հիշատակումները վերաբերում են XIII դարին եւ պատմական մեծ արժեք ունեն: «Ադրբեջանցիներն այսօր ոչնչացնում են հայկական պատմական հուշարձանները, որոնք նախկինում հայտարարել էին աղվանական»,- ասել է Ս. Կարապետյանը: