AM
6 Ապրիլ 2013 - 09:38 AMT

Մեներգիչ Կարեն Զոհրաբյանը Իսպանիայում արժանացել է Գրան Պրի մրցանակի

Դասական մեներգիչ Կարեն Զոհրաբյանն Իսպանիայում կայացած մրցույթ-փառատանում արժանացել է Գրան Պրի մրցանակի: Զոհրաբյանը կատարել է Բիկսիոյի` «Parlami D’Amore» և «Էրեբունի-Երևան» երգերը, իսկ ահա Գալա համերգին նա կատարել է Կյարայի`«La Spagnola»-ն: Մրցույթին մասնակցել են ավելի քան 50 կատարողներ:

Զոհրաբյանի պրոդյուսեր Սամվել Գալստյանը նշեց, որ իրենք համագործակցում են գրեթե մեկ տարի:

«Կարենը մասնակցելու է մայիսի 17-19 Վառնայում կայանալիք երգի փառատոն-մրցույթին»,- ասաց Գալստյանը: Մեներգիչը մասնակցել է նաև այլ փառատոների և կրկին արժաանցել է բարձր պարգևների:

«Անցյալ տարի Բաթումում միջազգային ֆոլկ- մրցույթում ես կրկին Գրան պրիի եմ արժանացել: Իսկ Բուլգասում` համաշխարհային ֆոլկ մրցույթ-ֆեստիվալում, ոսկե մեդալի»