AM
6 Ապրիլ 2013 - 10:45 AMT

Այս տարվա Շեքսպիրյան միջազգային փառատոնը նվիրվելու է Անջեյ Ժուրովսկու հիշատակին

Այս տարվա Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որը մեկնարկում է այսօր և կավարտվի ապրիլի 13-ին, նվիրվելու է փառատոնի համահիմնադիր լեհ շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկու հիշատակին:

Հայաստան է ժամանել Ժուրովսկու կինը` Մագդան, որը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ինքն առաջին անգամը չէ այստեղ: «Ինձ համար մեծ պատիվ է կրկին լինել Հայաստանում: Ես փառատոնի մասին հոդված եմ գրելու և արդեն սկսել եմ գրառումներ կատարել»,- ասաց նա:

Փառատոնի ժամանակ կցուցադրվի Ժուրովսկու «Պարզապես Շեյլոկ» ներկայացումը: Հայաստանը կներկայացնի Պատանի հանդիսատեսի թատրոնը` «Շեյլոկ» բեմադրությամբ:

Հայաստանում ելույթ կունենան նաև Նատալյա Վիլկը` «Անջատիր Էլա» ներկայացմամբ (Լեհաստան), Ռուսաստանից` «12-րդ գիշեր» կատակերգությը, որը բեմադրել է Վիտալի Կոպիլով, Ռումինիայի Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Էմիլ Բորոզինան: