AM
9 November 2005 - 08:50 AMT

Հայ-չինական շախմատային պատերազմ

Իսրայելի Բեեր-Շեւա քաղաքում անցնող շախմատրի աշխարհի առաջնության ավարտից երկու փուլ առաջ հստակորեն նախանշվել է առաջատարը` Չինաստանի տղամարդկանց հավաքականը: Ցավոք, հայերը, որոնք նախօրեին հաղթեցին չինական կանանց հավաքականին 3:1 հաշվով, կարող են հավակնել միայն երրորդ տեղին: Հաջորդ, ութերորդ փուլում նրանք պետք է մրցեն Չինաստանի տղամարդկանց ուժեղ հավաքականի հետ: Մեր հավաքականին հաջորդում են Ուկրաինայի շախմատիստները, որոնք կհանդիպեն Իսրայելի հավաքականի հետ, իսկ «ռուս շախմատիստները» ԱՄՆ-ից հանդես կգան Կուբայի հավաքականի դեմ: Ռուսաստանի շախմատիստները կհանդիպեն չինացիների կանանց հավաքականի հետ:

Թիմերի դիրքը յոթ փուլերի արդյունքում. 1.Չինաստան (տղ.)` 19,5 միավոր 24 հնարավորից, 2.Ռուսաստան` 15,5 միավոր 24 հնարավորից, 3.Հայաստան` 14 միավոր 24 հնարավորից, 4.Ուկրաինա` 12,5 միավոր 24-ից, 5.ԱՄՆ` 12 միավոր 24-ից, 6. Վրաստան` 12 միավոր 28 հնարավորից, 7.Իսրայել` 11,5 միավոր 24-ից, 8. Կուբա` 9 միավոր 24-ից, 9.Չինաստան (կն)` 5,5 միավոր 28 հնարավորից:

Ոչ պաշտոնական անձնական ստուգարքով առաջատարներ են` Չժան Չժոն (Չինաստան` տղամարդկանց հավաքական) 4,5 միավորով 5 հնարավորից, Սվիդլերը (Ռուսաստան)` 4,5 միավորով 6 հնարավորից, Խուա Նին (Չինաստան, տղամարդկանց հավաքական)` 4 միավորով 5 հնարավորից, Արոնյանը (Հայաստան)` 4 միավորով 6 հնարավորից: