AM
3 February 2003 - 18:32 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐԱՎԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Այսօր Երեւանում բացվել է Իրանում Իսլամական հեղափոխության 24-ամյակին նվիրված գեղարվեստի ցուցահանդես: Այնտեղ ներակայցված են ժամանակակից իրանցի գեղանկարիչների եւ լուսանկաիչների աշխատանքները: Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ Կարեն Արիստակեսյանը, Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ համագործակցությանը ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական ոլորտներում: Նա ընդգծել է, որ ներկայումս երկու երկրների միջեւ կնքված են պատմական հուշարձանների պահպանության մասին եւ կինոարվեստի ոլորտին վերաբերող համաձայնագրեր: