AM
9 November 2005 - 12:30 AMT

Սիբիրախտի դեպք է գրանցվել Գյումրի քաղաքում

Հայաստանի Գյումրի քաղաքում գրանցվել է սիբիրախտով վարկման դեպք: 47-ամյա կինը շուկայից միս է գնել, եւ այն պատրաստելուց հետո խոց է հայտնաբերել իր ձեռքի վրա: Կինը դիմել է բժշկի եւ տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց: Հայաստանի առողջապահության մամլո քարտուղարը հայտարարել է, որ մանրէաբանական ստուգումներից հետո Գյումրիի մասնագետները ախտորոշել են սիբիրախտ: Այնուամենայնիվ, առողջապահության նախարարությունը դեռեւս չի ստացել սիբիրախտի առկայությունը հաստատող վերջնական արդյունքները` դրանք հայտնի կդառնան առաջիկայում: Հարկ է նշել, որ սա սիբիրախտով վարակման միակ դեպքն է Հայաստանում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: