AM
9 Ապրիլ 2013 - 05:26 AMT

Այսօր մեկնարկում է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը

Այսօր մեկնարկում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը` նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին և Սպիտակի երկրաշարժի 25 տարելիցին: Փառատոնն անցկացվում է «Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:

Ըստ կազմկոմիտեին ներկայացված հայտերի, երաժշտական մրցույթին մասնակցելու է 2415 երաժիշտ կատարող՝ աշխարհի 30 երկրներից: Մրցույթներն անցկացվում են 13 անվանակարգում՝ 5 տարիքային խմբով: Ամենակրտսեր մասնակիցը 5 տարեկան է, ամենամեծը՝ 51:

Իրենց անվանակարգերում բացարձակ 13 հաղթողները կարժանանան Մեծ մրցանակի, իսկ 48 ենթաանվանակարգերում հաղթողները՝ առաջին, երկրորդ, երրորդ կարգի մեդալների, դիպլոմների և «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչման: