AM
3 February 2003 - 18:02 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ ՕՐԱԿԱՆ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՇՈՒՐՋ 6 ՄԼՆ ԽՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶ

Ներկայումս Հայաստան մուտք է գործում օրական շուրջ 6 մլն խմ գազ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել «ՀայՌուսգազարդ» ընկերության մամլո ծառայությունում: Աղբյուրի համաձայն, նշված ծավալները բավական են հանրապետությունում բնական վառելիքի պահանջարկը բավարարելու համար, չնայած այն հանգամանքին, որ գազի ներմուծումն իրականացվում է 700 մմ տրամագծով պահեստային «Մոզդոկ-Թբիլիսի» գազամուղով: 1200 մմ տրամագծով «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» վնասված հիմնական գազատարի վերականգնման աշխատանքները շարունակվում են, նշել են ընկերությունում: