AM
9 Ապրիլ 2013 - 08:10 AMT

Նախագահը երդվեց

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ.

անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»,-աջը Վեհամոր ավետարանին՝ երդվեց նախագահը: Արարողությունից հետո հնչեց ՀՀ պետական օրհներգը: