Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն Ազատության հրապարակում է: Հրապարակում նաև մարզերից եկած քաղաքացիներ կան: Վերջին նախապատրաստական աշխատանքներն են ընթանում: Շուտով տեղի կունենա «Նոր Հայաստանի» ՝Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը:
Ազատության հրապարակում են նաև «Ժառանգություն» կուսակցության անդամները : Արդեն ելույթ է ունեցել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ քիչ առաջ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: ԱԺ հատուկ նիստը դեռ շարունակվում է:






