AM
9 Ապրիլ 2013 - 08:26 AMT

Այսօր Հայաստան կժամանի Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարարը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում Սլովակիայի փոխվարչապետին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի և Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերով նախարարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Միրոսլավ Լայչակը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: