AM
9 Ապրիլ 2013 - 12:29 AMT

Կապանում անցկացվել է Ալեքսանդր Թամանյանի հիշատակին նվիրված ցուցահանդես

Ապրիլի 2-6-ը Կապանի մշակույթի պալատում անցկացվել է «Ալեքսանդր Թամանյան-135» խորագրով ցուցահանդեսը, որը նախաձեռնել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությունը և Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտը: Ցուցահանդեսը նվիրված էր Ալ. Թամանյանի ծննդյան 135-րդ տարեդարձին, հայտնում է քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ցուցադրությունն ընդգրկում է ստենդեր, որոնցում պատկերների ու տեքստերի միջոցով ներկայացված են Ալ. Թամանյանի կենսագրության ու գործունեության հիմնական դրվագները, ընտանեկան քրոնիկոնի 22 լուսանկարներ և ցուցափեղկ, ուր ցուցադրվում են Ալ. Թամանյանին պատկանած որոշ անձնական իրեր ու գծագրական գործիքներ։

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ցուցահանդեսի բացմանը ողջունել է միջոցառման կազմակերպման մտահղացումը, ընդգծելով, որ նմանատիտ միջոցառումները իր համաքաղաքացիների համար լավ հնարավորություն է մոտիկից ծանոթանալու տաղանդաշատ ճարտարապետի աշխատանքներին, անձնական իրերին, մեկ անգամ ևս գնահատելու նրա թողած ավանդը ճարտարապետության մեջ:

Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը նշել է.-