AM
10 Ապրիլ 2013 - 11:19 AMT

Ապրիլի10-ին Հայաստան կժամանի Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարը

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 10-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը:

Այցի ընթացքում Չեխիայի առաջին փոխվարչապետին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Կարել Շվարցենբերգը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: