AM
11 Ապրիլ 2013 - 05:47 AMT

Ճարտարապետների միությունում կբացվի «Բարեկամության կամուրջ» ցուցահանդեսը

Ճարտարապետների միությունում, ապրիլի 12-ին տեղի կունենա Թադևոս Տեր-Մեսրոպյանի «Բարեկամության կամուրջ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը:

Թադևոս Տեր-Մեսրոպյանը գծանկարիչ և գեղանկարիչ է: Նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում և Ռուսաստանի բազմաթիվ շրջաններում: Իր աշխատանքները ցուցադրվել են հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսներում:

Մի շարք աշխատանքներ նկարիչը նվիրել է Երկրաշարժից տուժված Հայաստանի բնակիչներին օգնության հիմնադրամին: Թադևոս Տեր-Մեսրոպյանը Հայաստանի Նկարիչների միության և Միջազգային գեղարվեստական հիմնադրամի (Մոսկվա) անդամ է, ՌԴ քաղաքացի, ապրում և ստեղծագործում է Մոսկվայում և Երևանում: Դասախոսական գործունեություն է վարում Մոսկվայի պետական մասնագիտացված ինստիտուտում և Երևանի Նրբագեղ արվեստի ակադեմիայում: Ցուցահանդեսը բաց է մինչև ապրիլի 21-ը: