Երդմնակալության արարողությունը Սահմանադրության համաձայն ԱԺ նիստ է և ԲՀԿ-ն քաղաքական որևէ որոշում չի ընդունել՝ մասնակցել, թե չմասնակցել: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ու նկատեց, որ ԲՀԿ պատգամավորները նախ մասնակցել են ԱԺ նիսիտին և ամեն մեկն ինքն է որոշել մասնակցել, թե` ոչ:
Նա նշեց, որ ՀՀ-ում ընտրվել է նախագահ, ում մասին տարբեր քաղաքական գործիչներ տարատեսակ գնահատականներ են տալիս: «ԲՀԿ-ն ասում է միշտ այն բաները, որոնք կարողանում է անել: ԲՀԿ-ն իր մտահոգությունները և պատրաստակամությունը հայտնել է, պատրաստ է համագործակցել այն մարդկանց, այն ուժերի հետ, որոնք ցանկանում են երկրում փոփոխությունների հասնել»,- ասաց պատգամավորը:






