AM
22 July 2003 - 15:10 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՎԵԼՈՒ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայում կանգնեցվելու է հայ մեծ կոմպոզիտորի հուշարձանը: Ինչպես տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանում, հայտարարվել է հուշարձանի լավագույն նախագծի մրցույթ: Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովը խոստացել է օգնել հուշարձանի տարածքի տրամադրման եւ պատվանդանի կառուցման հարցերում: