AM
3 February 2003 - 14:33 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Փետրվարի 4-6-ը Երեւանում տեղի կունենա հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը: ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, օրակարգում ընդգրկված են վառելիքաէներգետիկ համալիրի, ռազմատեխնիկական ոլորտում, տնտեսության, շինարարության, հաղորդակցությունների, հումանիտար բնագավառներում համագործակցության ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի հետագա զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի, նրանց տնտեսվարող սուբյեկտների միջեւ գույքային ու ֆինանսական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Նիստում նախատեսվում է նաեւ հաստատել երկարաժամկետ` մինչեւ 2010 թվականը տնտեսական համագործակցության ծրագիրը: