AM
15 Ապրիլ 2013 - 10:39 AMT

Սադոյան. Լավ կլինի Տեր-Պետրոսյանը մինչ մահը մի երկու հատ էլ գիրք գրի, գուցե ավելի օգտակար լինի դրանով

Մինչև ընդդիմադիր դաշտում առաջնորդ լինելու ցանկություն հայտնելը ՀԱԿԿ-ը պետք է ներքուստ փոխվի, կարծում է «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Նրա բնորոշմամբ` այս ղեկավարությամբ Հայ ազգային կոնգրես կուսակցությանն ապագա չի սպասում:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Արշակ Սադոյանը նկատեց, որ ժամանակին Հայոց համազգային շարժումը ստեղծվեց որպես համազգային կազմակերպություն, սակայն վարկաբեկվեց որոշ անհատների կողմից. «Այսօր հենց այդ մարդիկ նույնիսկ ամաչում են և փոխում են կուսակցության անունը, դարձնում ՀԱԿԿ»:

Արշակ Սադոյանը կարծում է, որ լավ կլինի մինչև մահանալը Լևոն Տեր-Պետրոսյանը խաչակիրների մասին «մի երկու հատ էլ գիրք գրի, միգուցե ավելի օգտակար լինի դրանով»:

«Ազգային ժողովրդավարական դաշինքի» ղեկավարին անհասկանալի են նաև ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև համագործակցության հնարավորությունները: «Վաղ թե ուշ հակակրանքը նորից երևալու է: Եթե ԲՀԿ-ի փողերն են պետք՝ ասեք դրա մասին: Եթե չկա գաղափար, միայն փողի հոտի զգացողությամբ որևէ լուրջ բան սպասել պետք չէ և դրանով էլ թքել հայ ժողովդրի երեսին», – եզրափակեց Արշակ Սադոյանը: