Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին: Հանդիպմանը Նորին Սրբությունը հրաժեշտ տվեց դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող դեսպանին` իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնելով անցած չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքների համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Բրազիլիայի հայ համայնքի և Բրազիլիայի հայոց թեմի կյանքին, նշվեց, որ թեմն ու համայնքը կարևոր կամուրջ են երկու երկրների միջև և նպաստում են երկուստեք հարաբերությունների ու համագործակցության առավել սերտացման: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություն մաղթեց դեսպանին` իր հետագա ծառայության մեջ:






