AM
17 Ապրիլ 2013 - 11:22 AMT

«Թվանշանային դարաշրջան»՝ Գաֆէսճեանում

Ապրիլի 18-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքը կներկայացնի «Թվանշանային դարաշրջան» միջոցառումը:

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա երկու մրցանակակիր մուլտիմեդիա սկավառակների ինտերակտիվ ներկայացում: Բանախոսը Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի (ՏՏՀ) գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանն է:

Ծրագրում`

1. Կոմիտաս. կյանքը և գործը

Հայ մեծ կոմպոզիտորի կյանքը և գործերը ներկայացվում են իր նամակների, երաժշտության, հազվագյուտ արխիվային փաստաթղթերի, ժամանակակիցների հիշողությունների, առավել քան 450 լուսանկարների, 100 տեսահոլովակների, ինչպես նաև 550 երաժշտական ներկայացումների միջոցով:

2. Հայոց մեծ եղեռն 1915-1923

1915-1923թթ-ի Հայոց եղեռնը ներկայացվում է այս աննախադեպ մուլտիմեդիա սկավառակում առավել քան 500 լուսանկարների, փաստաթղթերի, ականատեսների վկայությունների և ինտերակտիվ ժամանակացույցի միջոցով: 1915-1923թթ-ի Հայոց եղեռն սկավառակը ճանաչվել է 2005թ-ի Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության Մեծ ժյուրիի կողմից էլեկտրոնային ուսուցման կատեգորիայում լավագույն 10 ապրանքատեսակներից մեկը, որն արժանացել է նաև հատուկ գնահատականի: Այս սկավառակը հանդիսանում է Համահայկական Մաշտոց 1600 էլեկտրոնային մրցույթի հաղթող էլեկտրոնային ուսուցման անվանակարգում:

Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ: