AM
17 Ապրիլ 2013 - 13:44 AMT

Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանություն կստեղծվի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Որոշման համար հիմք է հանդիսացել «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը: Դեսպանության նստավայրը կլինի Ստոկհոլմում: