AM
18 Ապրիլ 2013 - 05:45 AMT

Հուշարձանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների ցանկը

ուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:

ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնելու է առաջարկված «Կրթության ժառանգությունը» խորագրով միջոցառումներ՝ հետևյալ ժամանակացույցով:

Ապրիլի 17 և 18

13:00 Բաց դասեր. «Սովետական մոդեռնիզմ. 1955-1991». Կրթօջախ հանդիսացող հուշարձան-շենքերը, Գուրգեն Մուշեղյան, Ռուբեն Արևշատյան, Նունե Չիլինգարյան. /Երևան, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, 2208 լսարան/

Ապրիլի 18

11:00 ՀՀ մշակույթի, պաշտպանության և կրթության նախարարությունների հետ համատեղ կազմակերպված հուշարձանների տարածքների մաքրում. /ՀՀ մարզեր և Երևան քաղաք/

«Հուշարձանները մեր աչքերով» լուսանկարչական աշխատանքների մրցույթի հաղթողների պարգևատրում (մրցույթի ֆեյսբուքյան էջի հղումը` http://www.facebook.com/TangaranneriGiser2012/events). /Երևան, Կառավարական շենք 3, 7-րդ հարկ /

12:00 Ցուցահանդես` «Հողի հիշողությունը. Արցախ». (ցուցահանդեսը կգործի մինչև 2013 թ. մայիսի 18-ը). / «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան», Երևան, Էրեբունի փող. 38/

«Կրթության ժառանգությունը» դպրոցական հանրապետական շարադրություն-մրցույթի հաղթողների պարգևատրում. /Երևան, Կառավարական շենք 3, 7-րդ հարկ /

ՀՀ պատմամշակութային հուշարձանների պահպանության բնագավառի երախտավորների պարգևատրում. /Երևան, Կառավարական շենք 3, 7-րդ հարկ /

18:00 Սեմինար` «Առաջին երկրագործներից մինչև պետականություն (հնագիտական տվյալների սոցիալական էվոլյուցիայի ժամանակակից ընկալումների և Հայկական լեռնաշխարհի հնագույն պատմական հարցերի շուրջ). /Երևան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ/

14:00 Հանդիպում ռումինացի ճարտարապետ, քաղաքաշինարար Կատալինա Պրեդայի հետ. /Հայաստանի ճարտարապետների միություն, Երևան, Բաղրամյան 17, 2-րդ հարկ/

09:00- 17:30Թեմատիկ սեմինար` VIVA EASTPART. Արևելյան գործընկերության տարածաշրջանում Փոքր պատմական կենտրոնների արժևորում և կառավարման բարելավում. «Փոքր պատմական կենտրոնների նյութական ժառանգություն». /ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Կամոյի փ. 121, «Հաղարծին» հյուրանոցային համալիր/

11:00 «Ճանաչենք և պահպանենք Լոռվա պատմամշակութային հուշարձանները» ծրագրի մեկնարկ. /ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Մշակույթի և ժամանցի կենտրոն, Գ. Նժդեհի 2/

Ապրիլի 20

14:00 «Հնագիտության նվաճումները» խորագրով կլոր սեղան ուսանողների և գիտաշխատողների մասնակցությամբ. /Երևան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ/

Միջոցառումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Մշակույթի նախարարության կայքում: