Վաղը՝ ժամը 17:00-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը համատեղ նախաձեռնությամբ կներկայացնեն «Երիտասարդները երիտասարդների համար` «Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը: Համերգային ծրագրին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսին կներկայացնի հոլիվուդյան սիրված ֆիլմերի մեղեդիները։ Այս ծրագրի նպատակն է մատչելի և հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական արվեստը, հայտնում են նվագախմբի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:






