AM
1 February 2003 - 14:16 AMT

ԵԽ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետները հավանություն են տվել զանգվածային լրատվության մասին Հայաստանի օրենքի նախագծին: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդագրության համաձայն, ակնհայտ է, որ Հայաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ այդ օրենքի լսումները կկայանան ընթացիկ տարվա մարտին, իսկ երկրորդ եւ երրորդ ընթերցման լսումները կկայանան աշնանային նստաշրջանի ընթացքում, հետագա քաղաքական քննարկումներից խուսափելու համար: