AM
19 Ապրիլ 2013 - 05:21 AMT

Ժան Պիեր Մահեն այսօր կներկայացնի իր «Հայաստանի պատմությունը ակունքներից մինչև մեր օրերը» գիրքը

«Երևանը` 2012 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի փակման կապակցությամբ` Հայաստան է ժամանել անվանի հայագետ Ժան Պիեր Մահեն: Այսօր` ժամը 12:00-ին, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մա¬տե¬նադարանում» կկայանա նրա «Հայաստանի պատմությունը ակունքներից մինչև մեր օրերը» և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքերի շնորհանդեսը:

Շնորհանդեսի ընթացքում ելույթ կունենան «Մատենադարանի» տնօրեն Հրաչյա Թամրազյանը և ԵՊՀ պատ¬մության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Ապրիլի 18-ին Երևանի պետական համալսարանում հայագետը հանդիպել է պատմության և արևելագիտության ֆակուլտետների ուսանողների հետ:

Նշենք, որ Մահեն բազմաթիվ հայագիտական աշխատությունների հեղինակ է: նա 2001 թվականից Ֆրանսիայի գրականության ակադեմիայի անդամ է: