Ապրիլի 17-ին Երևանի «Royal Tulip» հյուրանոցում տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված Մալբեկ Գինու համաշխարհային օրվան: Այս տարի տոնի առթիվ աշխարհի 60 քաղաքներում իրականացվում են ավելի քան 70 միջոցառումներ` ի պատիվ Արգենտինայի Մալբեկ խաղողի, որը 1853թ.ի նույն օրը Ֆրանսիայից տեղափոխվեց Արգենտինա. այսօր այն հանդիսանում է արգենտինայի խաղողագինեգործության խորհրդանիշը:
Երևանում ընդունելությունը կազմակերպել էր Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը, որին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական մարմինների ղեկավարներ, հյուրանոցների, ռեստորանների, ակումբների տնօրեններ, լրատվամիջոցներ: Միջոցառման ընթացքում մատուցվեցին տեղական շուկայում առաջարկվող Մալբեկ տեսակի գինիներ (Fin del Mundo, Dona Paola, Don Cristobal): Ապրիլի 17-ը զուր չի ընտրվել որպես Մալբեկլի օր: Խաղողի այդ տեսակը Արգենտինա է տարել ֆրանսիացի Միշել Էմե Պուժեն 1853թ.: Նա գլխավորեց գյուղատնտեսների դպրոցը և գինեգործական տնտեսութունը Մենդոսա նահանգում: Դա էլ հանդիսանում է Մալբեկի նոր պատմության մեկնակետը:






