Այսօր առավոտյան մահափորձ է կատարվել Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, աշխատանքի ուղեւորվելիս նրա ավտոմեքենայի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով, Մհեր Սեդրակյանը վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց: Հարուցված է քրեական գործ, տարվում է նախաքննություն: 52-ամյա Մհեր Սեդրակյանը Էրեբունի համայնքի թաղապետ է ընտրվել 1999 թվականին: