Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կսկսվի Կամերային անսամբլների կատարողական արվեստի 2-րդ մրցույթը, նվիրված Երևանի պետական կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Կոստանյանի 90-ամյակին:
Մրցույթը կտևի մինչև ապրիլի 26-ը:
Առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 22-23-ը, ժամը 11:00-ին, երկրորդ փուլը՝ ապրիլի 25-ին, ժամը 11:00-ին: Մրցույթի փակման արարողությունը՝ ապրիլի 26-ին, ժամը 14:00-ին՝ նույն տեղում:






